ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը
13.06.2018 | 14:09

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը։ «Հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ, նաև հաշվի առնելով մի շարք մտահոգություններ քաղհասարակության մարմինների կողմից, «Ելք» խմբակցությունը որոշել է չմասնակցել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը, որի արդյունքում հուսով ենք դատավորը չի ընտրվի»,- ասաց պատգամավորը։


«Ծառուկյան» խմբակցությունը ևս հայտարարեց, որ չի մասնակցի այդ քվեարկությանը։ «Ծառուկյան դաշինքը ևս հաշվի առնելով այն, որ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով, որ մենք չտեսանք, թե թեկնածուն կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն՝ պաշտպանելու իր տեսակետը, իր կարծիքը, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն մեկն է՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանը։


Դանիելյանին ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորի կողմ քվե։ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 36, դեմ` 17 պատգամավոր։

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ